Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կառավարությունը 536.667.6 ՀՀ դրամ է նախատեսել Արմավիրի մարզի միջպետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման համար
14.04.2023
ՀՀ կառավարության 13.04.2023 թ. նիստի որոշմամբ հատկացել է 536.667.6 ՀՀ դրամ Թուրքիայի հանրապետության սահման՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11.4 կմ հատվածում գտնվող Լուսագյուղի կամրջի հիմնանորոգման և Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի բեռնային համալիր տանող 1.7 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների, այդ թվում, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով:
Այդ թվում ՝
- Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11,4 կմ հատվածում գտնվող կամրջի հիմնանորոգման համար պետբյուջեից հատկացվել է 341,585.0 ՀՀ դրամ:
- Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի բեռնային համալիր տանող 1.7 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման համար հատկացվել է 195.082. 6. ՀՀ դրամ: