Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզում Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ կազմակերպվել է շաբաթօրյակ
15.04.2023
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ` դպրոցների տարածքները և տարածքներում տեղակայված հուշարձաններն ու կիսանդրիները մաքուր պահելու համար Արմավիրի մարզում կազմակերպվեց
շաբաթօրյակ, որին մասնակցեցին մարզի ուսումնական հաստատությունները , ուսուցիչներն ու աշակերտները։ Մաքրվել են դպրոցների շրջակայքը, բակերը ,
հուշակոթողների մերձակա տարածքները, հուշարձանները, ինչպես նաև եկեղեցուն կից այն տարածքները, որտեղ տեղադրված են հուշարձաններ։
Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի կողմից 1983 թվականից ի վեր ապրիլի 18-ը համաշխարհային օրացուցում առանձնացվել է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օր։