Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության աշխատողի օրվա առթիվ
16.04.2023
Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ և վետերաններ,
Սրտանց շնորհավում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ՝ անկեղծորեն շնորհակալություն հայտնելով ձեր ծառայողական պարտականություններն արհեստավարժ և բարեխիղճ կատարելու, ժողովրդին, հայրենիքին և ձեր տված երդմանը հավատարիմ մնալու, պետական և հանրային շահերի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում Ձեր նշանակալի ավանդի համար։
Ձեր ներդրումը մեր երկրում ժողովրդավարության, իրավակարգի և օրինականության, քաղաքացիների շահերի ու իրավունքների պաշտպանության, հասարակական կարգի պահպանման առաքելության մեջ դժվար է գերագնահատել:
Առաքելություն, որ Ոստիկանությունն այսօր իրականացնում է պատվի և պատասխանատվության մեծ զգացումով՝ արդարորեն
վաստակելով մեր հանրության վստահությունը, հարգանքն ու պատկառանքը:
Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ,
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ առաջին հերթին բնականոն և անփորձանք ծառայություն և անդադար ձեռքբերումներ ինչպես անձնական ու ընտանեկան կյանքում, այնպես էլ ձեր բարդ, պատասխանատու և պատվաբեր աշխատանքում՝ հանուն մեր պետության և ժողովրդի բարօրության, անվտանգության և հանուն մեր վերելքի անխափան երթի: