Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետի շնորհավորանքի խոսքը եզդիական համայնքին Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ

19.04.2023

Արմավիրի մարզի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ:
Մեր երկրի եզդիների համար թող նոր տարին լինի հաջողությունների, երջանկության ու արգասաբերության տարի:

Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Այդ բարեկամությունն ամրապնդվել է ոչ միայն խաղաղ կյանքով և ամենօրյա աշխատանքով, այլև համատեղ պայքարով, հավատարմությամբ և նվիրումով:

Այսօր էլ մենք պատրաստ ենք եղբայրաբար կիսել ձեր հոգսերը: Ձեր համայնքի խնդիրները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են, և մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի՝ հատկապես Արմավիրի եզդիական համայնքին, որ մեր եզդի հայրենակիցները պահպանեն ու զարգացնեն իրենց ազգային լեզուն ու մշակութային ավանդույթները:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ և մաղթում, որ նոր տարին լինի խաղաղ ու արգասաբեր տարի բարեկամ երկու ժողովուրդներիս համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 11:26:34