Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Հարկ վճարողի օրվա առթիվ

19.04.2023

Արմավիրի մազի հարգելի՛ բնակիչներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հարկ վճարողի օրվա առթիվ։

Հարկատուների և հարկային մարմնի միջև գործընկերային հարաբերությունների զարգացումը և օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմանների ստեղծումն առաջնային է պետության զարգացման համար։

Վստահ եմ, որ ձեր բարեխիղճ վարքագիծը, օրինապահությունը և հարկ վճարելու մշակույթի առավել արմատավորումը մշտապես արժանանալու է պետության խրախուսանքին և աջակցությանը:

Ուստի պետք է ամրապնդել արդեն իսկ կայացած համակարգը, խրախուսել հարկերի կամավոր վճարումը, ձևավորել հարկային կարգապահության ընկալման նոր մշակույթ՝ առավել հաստատուն դարձնելով հարկ վճարողի ինստիտուտի գոյությունը, որը պետության առաջընթացի գրավականներից մեկն է:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ օրվա առթիվ՝ ցանկանալով խաղաղություն, արժանապատիվ աշխատանք և հաջողություններ՝ ի նպաստ մեր պետության զարգացման և առաջընթացի։

Վճարելով հարկերը՝ մենք շենացնում եք Հայաստանի Հանրապետությունը
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50