Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետարանին հատկացվել է 66​ 323.3 հազար դրամ՝ սուբվենցիոն 3 ծրագրերի համար

21.04.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի նիստի որոշմամբ Արմավիրի մարզպետարանին հատկացվել է 66​ 323.3 հազար դրամ՝ սուբվենցիոն 3 ծրագրերի համար:

Գումարը տրամադրվելու է իրականացված հետևյալ սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորմանը.

  • Արաքս համայնքին 30​ 635.8 հազար դրամ՝ Ջրառատ գյուղի Թումանյան, Վ. Մամիկոնյան, Իսահակյան փողոցների գազաֆիկացում:
  • ​Մեծամոր համայնքին՝ 35​ 687.5 հազար դրամ, որից 16​ 590.0 հազար դրամ՝ Մեծամոր քաղաքի 1 թաղամաս 4Բ1, 6Բ1, 8Բ1, 8Բ2 և 2Բ շենքերի վերելակների փոխարինում:
  • 19​ 097.5 հազար դրամ՝ ​ Վարդանաշեն, Այգեշատ, Եղեգնուտ ​ բնակավայրերի գազաֆիկացում:

Նշենք, որ Արմավիրի մարզում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքներն​ ընթացքի մեջ են: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50