Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

24.04.2023

Սիրելի՛ հայրենակիցներ
Ապրիլի 24-ին հայ ժողովուրդն ու քաղաքակիրթ աշխարհը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը։

Օսմանյան Թուրքիայում անցած դարասկզբին պետականորեն ծրագրված և աննախադեպ դաժանությամբ մարդկության դեմ իրագործված մեծագույն հանցագործություններից մեկի` Մեծ եղեռնի հետևանքով իր բնօրրանում ոչնչացվեց, հայրենազրկվեց հայ ժողովրդի զգալի հատվածը:

Տարիներ տևած ցեղասպանության արդյունքում մենք կորցրինք մեր պատմական հայրենիքը, 1.5 միլիոն հայեր կոտորվեցին գաղթի ճանապարհներին։ Եղեռնից մազապուրծ հարյուր հազարավոր հայ ընտանիքներ սփռվեցին աշխարհով մեկ՝ գոյացնելով հայկական բազմաքանակ Սփյուռքը:

Սիրելի´ հայրենակիցներ,
Գլուխ խոնարհելով 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակի առջև՝ մենք վստահաբար կարող ենք ասել, որ հայ ժողովրդի հանդեպ իրականացված ոճրագործությունը ոչ միայն չբնաջնջեց մեր ժողովրդին, այլ ընդգծեց հայի դիմագիծը, միասնականությունն ու կամքը՝ էլ ավելի զորանալու, կառուցելու ազատ, խաղաղ ու ժամանակակից երկիր, համայն հայության հզոր հայրենիք, որտեղ դեռ կվերադառնան Հայոց ցեղասպանության զոհերի և հրաշքով փրկվածների սերունդները, ովքեր պատվով շարունակում են վառ պահել հայի ինքնությունն ու անունը աշխարհի ցանկացած ծայրում։

Խաղաղություն Հայոց Մեծ Եղեռնի բոլոր անմեղ զոհերի հոգիներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 11:26:34