Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն՝ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ

25.04.2023

Ապրիլի 25-ին մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն անցկացրեց խորհրդակցություն մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և մարզպետի աշխատակազմի ոլորտային աշխատակիցների մասնակցությամբ:

Ներկայացնելով օրակարգային հարցերը՝ մարզպետը​ դպրոցների տնօրենների ուշադրությունը հրավիրեց մի շարք խնդիրների վրա:

Մասնավորապես` հանձնարարվեց դպրոցի տնօրեններին գույքագրել դպրոցների՝ հրատապ լուծում պահանջող խնդիրները, նախահաշիվներ կազմել և ներկայացնել մարզպետի աշխատակազմ՝ ըստ առաջնահերթության լուծման հնարավոր ուղիներ դիտարկելու և վեր բարձրացված հարցերին լուծումներ տալու համար:

Մարզպտի աշխատակազմի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը նշեց, որ հրատապ խնդիրների համար առաջնահերթություն է սահմանվել դպրոցների սանհանգույցների, մարզադահլիճների և ջեռուցման համակարգերի լուծման հարցը:

Մարզպետը հանձնարարեց մեծ ուշադրություն դարձնել աշակերտների հաճախելիությանը, քանի որ կազմված աշխատանքային խմբերն անակնկալ այցեր են կատարելու դպրոցներ՝​ աշակերետների հաճախելիության իրական պատկերն արձանագրելու համար:

Օրակարգի հարցերի շրջանակում քննարկվեց 2023 թվականի մայիսի 26-ին ​ մարզի հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների շրջանում անցկացվելիք «Վերջին դաս» արարողության պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցը։ Մարզպետը հորդորեց դպրոցների տնօրեններին՝ դպրոցներում բացառել ցանկացած դրամահավաք և լինել ավելի հետևողական։

Նաև նշվեց, որ որևէ դպրոց ​ ԿԳՄՍ-ի կողմից սահմանված «Վերջին դաս» միջոցառման օրը չփոփոխի և այլ օր չտեղափոխի: 

Այնուհետև խոսվեց մարզում ուսուցիչների ​ կամավոր ատեստավորման ցածր ցուցանիշների մասին և հորդորեց​ շարունակական և​ հետևողական​ քայլեր ձեռնարկել՝ ուսուցիչների մեջ հետաքրքրություն բարձրացնելու մասով:

Խորհրդակցության ընթացքում կարևորվեց​ ​նաև ռազմական ուսումնական հաստատություններ սովորել ցանկացողների մոտիվացիայի բարձրացումը՝ շեշտելով, որ պետք է հետևողական աշխատանք տանել հատկապես այն աշակերտների շրջանում, ​ ովքեր դեռ չեն կողմնորոշվել ուսումնառության հարցում:

Խորհրդակցության օրակարգային հարցերը սպառելուց հետո տնօրենները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը, որոնց մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը տվեց սպառիչ պատասխաններ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 11:26:34