Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երվանդաշատ բնակավայրում բացվեց բոլորի համար երազանք դարձած մանկապարտեզը

26.04.2023

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Երվանդաշատ բնակավայրի մանկապարտեզի հանդիսավոր բացման արարողությանը։

Միջոցառմանը ներկա էին Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը, մարզպետարանի և համայնքային համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, բնակիչներ։

Միջոցառման սկիզբն ազդարարվեց ավանդական աղ ու հացով, ազգագրական պարերով։

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով բնակիչներին՝ մարզպետը նշեց, որ չափազանց կարևոր է երեխաների նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը, հոգատարությունը, ցանկացած տեսակի կրթադաստիարակչական գործընթացը։

Նա նաև շնորհակալություն հայտնեցբոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մանկապարտեզի վերակառուցման գործում։
Համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի ուղեկցությամբ ներկաները շրջեցին մանկապարտեզում, ծանոթացան իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:

Նշենք, որ բնակավայրը երբևէ մանկապարտեզ չի ունեցել, և միայն պետության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրի շնորհիվ մշակույթի շենքի երկրորդ հարկի մի մասը վերակառուցվեց որպես մանկապարտեզ։
Մանկապարտեզի վերակառուցման պայմանագրային արժեքը կազմել է 25 070 960 դրամ, որն իրականացվել է 65% կառավարության և 35% համայնքի համաֆինանսավորմամբ։

Մանկապարտեզի գույքը տրամադրել է FCN (Focus on Children Now) բարեգործական կազմակերպությունը:

2022թ․ հավանության արժանացած սուբվենցիոն մեկ այլ ծրագրի շնորհիվ էլ Երվանդաշատ բնակավայրի մշակույթի տան տանիքին 25 կՎտ հզորության արևային ֆոտովոլտային էլեկտրակայան է կառուցվել՝ 8 861 000 դրամ (63% կառավարության, 37% համայնքի համաֆինանսավորմամբ) արժողությամբ, որի շնորհիվ էլ կիրականացվի մանկապարտեզի ջեռուցումը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50