Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այց է կատարել Բաղրամյան համայնքի Կողբավան, Տալվորիկ և Արտամետ բնակավայրեր

27.04.2023

Համայնքային ենթակառուցվածքների և համայնքում մարզպետարանի ենթակայությամբ գործող հաստատությունների գործունեությանն ու տեղի ազգաբնակչության առօրյային ծանոթանալու նպատակով` ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Բաղրամյան համայնքի Կողբավան, Տալվորիկ և Արտամետ բնակավայրեր:

Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի ուղեկցությամբ մարզպետը նախ այցելել է Կողբավան բնակավայր, զրուցել բնակիչների հետ:
Բնակավայրում բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, ունեն մշտական ջրի մատակարարման և էլեկտրաէներգիայի խնդիր:

Այնուհետև Էդվարդ Հովհաննիսյանը եղել է Տալվորիկ և Արտամետ բնակավայրերում, հետևել գյուղատնտեսական աշխատանքների, ինչպես նաև նոր՝ ժամանակակից տեխնոլոգիաներով այգիներ հիմնելու գործընթացին, ծանոթացել դպրոցների շենքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը, զրուցել մանկավարժների և բնակիչների հետ, հետաքրքվել ազգաբնակչության խնդիրներով, ինչպես նաև հայտնել մարզպետի աշխատակազմի հստակ դիրքորոշումը ծառացած խնդիրներին հրատապ լուծումներ տալու հարցի շուրջ` ընդգծելով բնակավայրերի կայուն և շարունակական զարգացումն ապահովելու կարևորությունը, որի շրջանականերում համայնքի ղեկավարի և ակտիվի հետ նախանշվել են հրատապ լուծում պահանջող խնդիրներ իրականացնելու մի շարք պայմանավորվածություններ։

Այցելության ընթացքում բնակավայրերի վարչական ղեկավարները ներկայացրել են նախորդ տարիներին սուբվենցիոն ծրագրերով կատարած աշխատանքները, որոնք էականորեն նպաստել են համայնքային ենթակառուցվածքների բարելավմանը:

Մարզպետը նշեց, որ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով ասֆալտապատվելու է

Արտամետ բնակավայրի Գարեգին Նժդեհ փողոցի և Գարեգին Նժդեհ փողոցը Արաբոյի փողոցին կապող հատվածը: Ծրագրի ընդհանուր արժեքն է 40 209 150 դրամ, որն իրականացվելու է 40% կառավարության և 60% համայնքի համաֆինանսավորմամբ։

Արտամետ բնակավայրի Արաբոյի փողոցի ասֆալտապատում ենթածրագրի ընդհանուր արժեքը 31 041 650 դրամ է, որը դարձյալ իրականացվելու է 40% կառավարության և 60% համայնքի համաֆինանսավորմամբ:

Պետության կողմից հավանության է արժանացել նաև Տալվորիկ բնակավայրի Գևորգ Չավուշի փողոցի ասֆալտապատման ծրագիրը, որի ընդհանոր արժեքն է 40 463 290 դրամ: Այն իրականացվելու է 40% կառավարության և 60% համայնքի համաֆինանսավորմամբ։

Բնակչության հետ քննարկման արդյունքում մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների կողմից գույքագրվել են բնակիչների կողմից բարձրացված բնակավայրի համար կենսական նշանակություն ունեցող հիմնախնդիրները, որոնց լուծման համար առաջիկայում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:

Մարզպետը հանձնարարականներ տվեց ոլորտային պատասխանատուներին, որ սեղմ ժամկետում ամփոփվեն այցերի արդյունքներն ու գործուն միջոցներ ձեռնարկվեն հիմնախնդիրների լուծմանն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50