Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ զինվորական ծառայությունը պատվով կատարած և ավարտած պահեստազորայինների և 44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողների ու պահեստազորի սպաների պարգևատրումը

28.04.2023

2023 թվականի ապրիլի 28-ին Արմավիրի մշակույթի տանը տեղի ունեցավ զինվորական ծառայությունը պատվով կատարած և ավարտած պահեստազորայինների և 44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողների ու պահեստազորի սպաների պարգևատրման արարողակարգը:

Արարողակարգին ներկա էին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Արմավիրի հոգևոր թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, մարզային ուժային կառույցների ղեկավարները, մարզի համայնքների ղեկավարները, զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզային տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչները, զինծառայողներ ու նահատակված զինծառայողների հարազատներ:

Միջոցառումն ազդարարվեց Տերունական աղոթքով, որից հետո թեմակալ առաջնորդ Սիոն Սրբազանը օրհնության ու բարեմաղթանքի խոսք հղեց՝ մեր երկրին մաղթելով խաղաղություն և անվտանգություն:

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց հանդիպման խորհուրդը՝ կարևորելով յուրաքանչյուր զինծառայողի հայրենանվեր գործը, որը պետության կողմից մշտապես պետք է խրախուսվի և որպես օրինակ ներկայացվի հանրությանը:

«Բանակն ազգային հպարտության, խիզախության և հայ ժողովրդի հարատևության հիմնաքարն է, որն իր կազմավորման կարճ ճանապարհին բազում մարտահրավերների է դիմակայել։

Հայ զինվորն իր խիզախ և անվեհեր արարքներով, անձնվեր վարքով վայելում է մեր ժողովրդի սերը, հարգանքն ու վստահությունը։

Այսօր բոլորիս ցանկությունը մեկն է՝ մեր երկրում ու տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, որ մեր ժողովուրդը շարունակի իր խաղաղ աշխատանքն ու արարումը` հանուն Հայաստանի հզորացման և վերելքի։

Թույլ տվեք իմ երախտագիտությունն ու հպարտությունն արտահայտել հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհած հազարավոր անմահացած հերոսներին, հերոսածին ծնողներին։

Հավերժ փառք, խոնարհում ու խնկարկում նրանց պայծառ հիշատակին։

Պետությունն ունի պարտականություններ, որոնք պետք է կատարի, և այդ պարտականություններից մեկն էլ իր արժանի քաղաքացիներին պարգևատրելն է հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար։

Շնորհավորում եմ բոլորիդ։ Ձեր սխրանքն անգնահատելի է»,- իր խոսնքն ամփոփեց մարզպետը:

Միջոցառման ընթացքում պետության կողմից պետական պարգևներ շնորհվեցին 44-օրյա պատերազմի մասնակից զինծառայողներին, որոնց մեդալները հանձնեց մարզպետ Էդվարդ Հովաննիսյանը:

Պատվոգրերով պարգևատրվեցին մարզի 7 համայնքներից ներկայացված 50 պահեստազորայիններ, որոնց պարգևները հանձնեցին համայնքի ղեկավարներն ու մարզի ուժային կառույցերի ղեկավարները:

Միջոցառումն ամփոփվեց ազգագրական և հայրենասիրական ոգեշունչ երգերով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50