Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացու օրվա առթիվ Արմավիրի մարզի Վաղարշապատ, Փարաքար, Մեծամոր և Արմավիր համայնքերում անցկացվել են միջոցառումներ։
29.04.2023
Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրվա առթիվ Արմավիրի մարզի Վաղարշապատ, Փարաքար, Մեծամոր և Արմավիր համայնքերում անցկացվել են միջոցառումներ։
Միջոցառումները բաղկացած են եղել 2 մասից՝ բանախոսություն և մշակութային միջոցառում:
Բանախոսություններին մասնակցել են 14-21 տարեկան պատանիներ և երիտասարդներ, որոնք հնարավորություն են ունեցել լսելու հրավիրված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների հանրաճանաչ մարդկանց՝ քաղաքացու ակտիվ դիրքորոշման, պետության զարգացման տեսլականի, երկրի զարգացման հարցում սեփական դերակատարումը գիտակցելու թեմաներով, ծավալվել են նաև հետաքրքիր քննարկումներ, հարց ու պատասխան:
Վաղարշապատի համայնքապետարանի նիստերի դահլիճում հյուրընկալել էին օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ռեկորդակիր, Էջմիածնի պատվավոր քաղաքացի Սիմոն Մարտիրոսյանին։
Արմավիրի մշակույթի տանը համայնքի բնակիչները հանդիեցին «Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մանե Գրիգորյանին։
Մեծամոր համայնքի Մշակույթի տանը հանդիպումը տեղի ունեցավ «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Թերզյանի հետ։
Փարաքարի մշակույթի և երիտասարդության պալատում հյուրընկալել էին Օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Հոկսեն Միրզոյանին։