Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փարաքար համայնքում տեղի ունեցավ «Նշան և Աիդա Կարայանների անվան Արհեստների, Արվեստների և Տեխնոլոգիաների կենտրոնի» հիմնարկեքի արարողությունը

29.04.2023

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Փարաքար համայնքում այսօր մասնակցեց «Նշան և Աիդա Կարայանների անվան Արհեստների, Արվեստների և Տեխնոլոգիաների կենտրոնի» հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը։

Միջոցառման ներկա էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Արմավիրի հոգևոր թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը, բարերարներ Նշան և Աիդա Կարայանները, պոլսահայեր, համայնքի բնակիչներ։

Միջոցառումն ազդարարվեց Տերունական աղոթքով, որից հետո թեմակալ առաջնորդ Սիոն Սրբազանը օրհնության ու բարեմաղթանքի խոսք հղեց։

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ մարզում նմանատիպ կենտրոնների ստեղծումը կարևոր ներդրում է, քանի որ կրթութան համար ցանկացած ներդրում արդարացված է։ Այս կենտրոններում են ձևավորվելու ապագա առաջնորդները, Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները։

Ելույթներից հետո տեղի ունեցավ հիմնարկեքի արարողությունը։

Նշենք, որ դպրոցի գլխավոր առաքելությունը լինելու է միջմարզային համագործակցությունն ու երիտասարդների համախմբումը։ Այստեղ հանգստյան օրերին մենթորների օժանդակությամբ տեխնոլոգիական արտադրանքներ են ստեղծելու աշակերտներ՝ Հայաստանի բոլոր մարզերից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 11:26:34