Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձը Քաղաքացու օրվա առթիվ

29.04.2023

Սիրելի՛ արմավիրցիներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առթիվ:

Ոչ միայն պատիվ է լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այլև պարտավորեցնող է։

Մեր նախնիներից ժառանգել ենք սրբազան երկիր, որն իր կայացման ճանապարհին բազմաթիվ մարտահրավերներ է հաղթահարել և այսօր էլ շարունակում է պատվով հաղթահարել։

Մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ հայ քաղաքացին ունի արժանապատվություն, տոկունություն, արարելու շնորհ, ջանասիրություն, պատվախնդրություն, դժվարության առջև չխոնարհվելու մեծ կամք։

Այսօր էլ հստակ գիտեկցելով այս օրվա խորհուրդը՝ համերաշխությունն ու միասնականությունը, պետք է առաջ շարժվենք՝ արժանապատիվ և բարեկեցիկ երկիր կառուցելու ճանապարհով, որտեղ յուրաքանչյուրս՝ զինվոր, մանկավարժ, բժիշկ, շինարար, գիտնական, հողագործ, վաճառական, արվեստագետ թե քաղաքական գործիչ, մեր ուրույն դերակատարությունը պետք է ունենանք։

Եվ մեր բոլոր նախաձեռնություններում և կյանքի կոչված գաղափարների իրականացման ճանապարհին կհաջողենք միայն այն դեպքում, երբ միասնական ջանքերով, հանուն պետության առաջընթացի աշխատենք և առաջ շարժվենք՝ չընկճվելով մեր առջև ծառացած դժվարություններից։

Օր օրի ուժեղանալու գիտակցումը չկորցնելով՝ պետք է ընդունենք, յուրաքանչյուրս մեր պետության հզորության գրավականն է։

Սիրելի՛ հայրենակիցներ,
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Քաղաքացու օրվա առթիվ՝ մաղթելով առողջ, բարեկեցիկ, խաղաղ և արժանապատիվ կյանք։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50