Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Մուսալեռ բնակավայրում հետևել է համապետական շաբաթօրյակի աշխատանքներին

29.04.2023

Համապետական շաբաթօրյակի շրջանակներում Արմավիրի մարզում այսօր իրականացվել են մաքրման և բարեկարգման համատարած աշխատանքներ, որոնցում ընդգրկված են եղել մարզային, համայնքային նշանակության կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները, մասնավոր ընկերությունները:

Շաբաթօրյակի ընթացքում պատշաճ վիճակի են բերվել միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերը ու հարակից տարածքները, սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքները, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքները, հատուկ պահպանվող տարածքները, ջրային համակարգերի տարածքները, կանաչ գոտիները, պուրակները, զբոսայգիները և այլն:

Համապետական շաբաթօրյակի շրջանակում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Փրաքար համայնքի Մուսալեռ բնակավայր, հետևել իրականացվող աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ:

Համայնքներում իրականացվող աշխատանքներին հետևել և մասնակից են դարձել նաև մարզպետարանի աշխատակիցները` ուշադրություն դարձնելով շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանով նախատեսված միջոցառումների ապահովմանը:

Հավելենք, որ մարզում իրականացված շաբաթօրյակին մասնակցել են տարբեր կառույցներ ներկայացնող 29 640 աշխատակից, այդ թվում` դպրոցականներ: Մաքրման և բարեկարգման աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել է 160 միավոր տեխնիկա` ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր և այլն, 2470 կիրառված գործիքներ: Մաքրվել և բարեկարգվել են շուրջ 120 պատմամշակութային հուշարձաններ, հատուկ պահպանվող տարածքներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50