Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձըԱշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ

01.05.2023

Հարգելի՛ հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ և մաղթում ստեղծարար ու արժանապատիվ այնպիսի աշխատանք, որը կնպաստի ձեր ինքնազարգացման ու առաջընթացին, բարենպաստ պայմաններ կապահովի ձեր իրավունքների պաշտպանության, ապահով կյանքի կառուցման և հայրենիքի զորացման գործում մեծ ավանդ ունենալու համար:

Հայ աշխատավորը՝ բանվորը, արհեստավորն ու արվեստագետը, բժիշկը, ուսուցիչն ու քաղաքական գործիչն, զինվորն ու մշակն են այն հզոր ուժը, որով ծաղկում, շենանում և անպարտելի է դառնում երկիրը։

Աշխատող, արարող, պայքարող հայի ձեռքերում է երկրի տնտեսական և սոցիալ-մշակութային բարեկեցությունը։

Աշխատող քաղաքացին պետք է զգա իր կարևորությունը պետության համար և պետք է գնահատված լինի։

Իսկ մենք մեր հայրենանվեր աշխատանքով պետք է արժանի լինենք մեր անմահացած հերոսների հիշատակին՝ ջանք չխնայելով յուրաքանչյուրս մեր աշխատատեղում։

Եվս մեկ անգամ շնորհավորելով մայիսմեկյան տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ խաղաղ և ստեղծագործ աշխատանք` հանուն ձեր ընտանիքների և մեր երկրի բարօրության:

Եղե՛ք առողջ, կենսունակ, երջանիկ և թող աշխատանքը դառնա ձեր այսօրվա և վաղվա բարեկեցության աղբյուրը և մեր պետության զարգացման հիմքն ու հենասյունը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50