Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց «ՀՀ Վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքի Արմավիրի մարզային փուլը

04.05.2023


Այսօր Սարդարապատ հուշահամալիրի հարակից տարածքից մեկնարկեց «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղավազքի մարզային փուլը՝ մարզի տարածաշրջաններից ժամանած թիմերի միջև:

Հայտագրված 30 թիմերի պայքարում 3-րդ տեղ գրավեց «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի թիմը, 2-րդ տեղ գրավեց «Լեռնագոգի Օնիկ Փակումեանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի թիմը, իսկ երկրորդ տարին անընդմեջ հաղթող ճանաչվեց «Ջրառատի Թաթուլ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի թիմը:

Նշենք, որ ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցեցին 210 աշակերտ:
Թիմերը պարգևատրվեցին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով:

Մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի վարչությանը և շտապօգնության ծառայությանը:

Հաջողություն ենք մաղթում Ջրառատի միջնակարգ դպրոցի թիմին՝ 2023թ մայիսի 21-ին Դիլիջանի Պարզ լճի տարածքում անցկացվելիք եզրափակիչ փուլում: 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 11:26:34