Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրում այսօր նշվել է Հաղթանակի և խաղաղության տոնը

09.05.2023

Մայիսի 9-ին Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ՝ մարզային և համայնքային ղեկավարներն ու աշխատակիցները, մարզային նշանակության տարբեր կառույցների ներկայացուցիչներն ու մեծաթիվ արմավիրցիներ հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան ազատագրական պատերազմում անհայտ կորած և զոհված զինվորներին նվիրված հուշարձանի մոտ:

Այնուհետև միջոցառման մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի քաղաքային զբոսայգի, որտեղ հայկական ու ռուսական զորամասերի հրամանատարական կազմերի հետ համատեղ երախտիքի տուրք մատուցվեց հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանին։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 17:39:55