Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտարարություն
17.05.2023
Մայիսի 20-ին՝ 12:00-ից 18։00-ն, Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի (մշակույթի տան) հարակից այգում, անցկացվելու է քաղաքային տոնավաճառ, որտեղ ներկայացված են լինելու համայնքի շուրջ 50 փոքր բիզնեսների տաղավարներ։ Սննդամթերքի արտադրության՝ մասնավորապես, կաթնամթերքի, հացաբուլկեղենի, մսամթերքի, ջերմոցային տնտեսության, չրագործության, ինչպես նաև կահույքագործության, կարի ու գեղեցկության սրահների ոլորտներ ներկայացված են լինելու մեկ վայրում։ Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ տեղի ընտանեկան բիզնեսների արտադրանքին, կատարել մատչելի գնումներ անմիջապես արտադրողից՝ տեղում համտեսելու հնարավորությամբ։
Տոնավաճառների մեկնարկը տրվում է Արմավիրից և նախատեսվում անցկացվել նաև Արտաշատում, Հրազդանում, Վանաձորում և Գյումրիում։
Տոնավաճառները կազմակերպվում են Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից իրականացվող «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ (Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի միջոցով)՝ Համաշխարհային բանկի համակարգման ներքո։
Լրացուցիչ հարցերի համար՝ Անրիետա Կարապետյան
հեռ։ +374 41 22 01 04