Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն

17.05.2023

ՀՀ Զինված Ուժերի հատուկ նշանակության զորքերի նոր կազմավորվող ստորաբաժանումները համալրելու նպատակով ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն:

Պայմաններն են՝

  • Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար օրենքով նախատեսված բոլոր արտոնություններից օգտվելու հնարավորություն։
  • Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների անվճար և որակյալ բուժսպասարկում։
  • Ծառայության վայրին մոտ բնակարանի վարձակալության գումարի փոխհատուցում։
  • Բարձր աշխատավարձ, ինչպես նաև ընթացիկ ատեստավորումների արդյունքում դրա կրկնակի բարձրացում։
  • Ծառայությունը շաբաթական 5 օր, ժամը 09:00-15:30։
  • Ծառայության հնարավորությունը ՀՀ տարբեր մարզերում՝ Սյունիք, Լոռի, Գեղարքունիք, ք. Երևան:


Ներկայացվող պահանջներն են՝

  • Կարող են դիմել մինչև 40 տարեկան արական սեռի ՀՀ քաղաքացիները։
  • Դիմորդները պետք է ունենան առողջական և ֆիզիկական լավ տվյալներ։
  • Չունենան չմարված դատվածություն, չլինեն քրեական հետապնդման մեջ։
  • Պայմանագրի կնքում 1-ից 5 տարի ժամկետով:

Ընդունելության կարգը և հերթականությունը

  • Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում դիմումի ներկայացում (ներկայանալ անձնագրով և զինվորական գրքույկով)։
  • Ներկայանալ զորամաս հարցազրույցի և ֆիզիկական պատրաստությունից քննության հանձնման համար (ձգումներ պտտափձողից, վազք 100 մ և 3000 մ տարածություններով)։
  • Պահանջվող փաստաթղթերի ներկայացում ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում։
  • Բժշկական հետազոտության անցում:


Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել ՀՀ պաշտպանության նախարարության՝ www.mil.am կայք կամ զանգահարել թեժ գծի 1-28 կամ  010 47 65 01,   010 47 67 02 հեռախոսամարներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50