Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզի 2023 թ. սուբվենցիոն հայտերից այս պահի դրությամբ հաստատվել է 29 սուբվենցիոն ծրագիր՝ 146 ենթածրագրով
17.05.2023
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում այս պահի դրությամբ Կառավարության կողմից հավանության են արժանացել ՀՀ Արմավիրի մարզի 29 սուբվենցիոն ծրագիր՝ 146 ենթածրագրով։ Ծրագրերի ընդհանուր նախահաշվային բյուջեն կազմում է 12.61 մլրդ դրամ, որից՝
- կառավարության համաֆինանսավորումը՝ 6․98 մլրդ դրամ
- համայնքի համաֆինանսավորումը՝ 5․61 մլրդ դրամ
- մասնավորի ներդրումը՝ 9․98 մլն դրամ
Նշենք, որ Արմավիր համայնքում իրականացվելու է 5 ծրագիր՝ 3 մլրդ դրամ արժողությամբ, որից 1․37 մլրդ դրամը կառավարության մասնաբաժինն է:
Մեծամոր համայնքում իրականացվելու է 5 ծրագիր՝ 4.24 մլրդ դրամ արժողությամբ՝ կառավարության 2.45 մլրդ դրամ համաֆինանսավորմամբ:
Վաղարշապատ համայնքում իրականացվելու է 1 ծրագիր, որը կազմում է 0.76 մլրդ դրամ, որից կառավարության մասնաբաժինը կազմում է 0.53 մլրդ դրամ:
Արաքս համայնքում իրականացվելու է 1 ծրագիր՝ 1.33 մլրդ դրամ (կառավարություն՝ 0.89 մլրդ դրամ):
Խոյ համայնքում կյանքի կկոչվի 6 ծրագիր, որի ընդհանուր արժեքը 1.78 մլրդ դրամ է: Այն կիրականացվի կառավարություն 0.97 մլրդ դրամ համաֆինանսավորմամբ:
Փարաքար համայնքում 3 ծրագիր է իրականացվելու՝ 0.55 մլրդ դրամով, որից կառավարության մասնաբաժինը կազմում է 0.36 մլրդ դրամ:
Բաղրամյան համայնքում իրականացվելու է 5 ծրագիր՝ 0.94 մլրդ դրամ արժողությամբ: Կառավարության մասնաբաժինը կազմում է 0.41 մլրդ դրամ:
2023թ. սուբվենցիայի ծրագրերն ընդգրկում են հետևյալ ոլորտները.
1. Նախադպրոցական հաստատությունների վերակառուցում/ նորոգում- 7 ծրագիր՝ 3,081.8 մլն դրամ արժողությամբ (Արմավիր, Մեծամոր, Վաղարշապատ, Արաքս, Խոյ, Փարաքար, Բաղրամյան):
2. Ասֆալտապատում- 4 ծրագիր` 2,977.5 մլն դրամ արժողությամբ (Արմավիր, Մեծամոր, Խոյ, Բաղրամյան):
3. Խմելու ջրամատակարարման ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում- 4 ծրագիր` 3,285.6 մլն դրամ արժողությամբ (Արմավիր, Մեծամոր, Արաքս, Փարաքար):
4. Ոռոգման համակարգի կառուցում/նորոգում- 3 ծրագիր` 1,226.7 մլն դրամ արժողությամբ (Մեծամոր, Արաքս, Խոյ):
5. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, այդ թվում՝ էներգախնայող միջոցառումների կիրառում- 2 ծրագիր` 120.8 մլն դրամ արժողությամբ (Մեծամոր, Բաղրամյան):
6. Բնակավայրերի գազաֆիկացում- 2 ծրագիր` 1,110.7 մլն դրամ արժողությամբ (Արաքս, Խոյ):
7. Բնակավայրի փողոցների կառուցում/ նորոգում սալարկմամբ, խճապատմամբ- 2 ծրագիր` 157.7 մլն դրամ արժողությամբ (Խոյ,Փարաքար):
8. Վերականգնվող էներգետիկա, այդ թվում՝ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում-2 ծրագիր՝ 80.97 մլն դրամ արժողությամբ (Խոյ, Բաղրամյան):
9. Հասարակական շենքերի (մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն) կառուցում/ վերանորոգում-1 ծրագիր՝ 41.1 մլն դրամ արժողությամբ (Բաղրամյան):
10. Այգիների, պուրակների կառուցում/ բարեկարգում-1 ծրագիր՝ 382.5 մլն դրամ արժողությամբ (Արմավիր):
11. Գույքի և սարքավորումների ձեռքբերում-1 ծրագիր՝ 142.8 մլն դրամ արժողությամբ (Արմավիր):
Ծրգրերից շատերի շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են, իսկ մյուսներն ընթացքի մեջ են:
Առաջիկայում յուրաքանչյուր ծրագրի և դրա իրականացված աշխատանքների մասին ավելի հանգամանորեն կներկայացվի: