Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նոր Արտագերսում կանգնեցվեց զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքար
18.05.2023
Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր ներկա է գտնվել Մեծամոր համայնքի Նոր Արտագերս գյուղում տեղադրված 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների հիշատակը հավերժացնող խաչքարի օծման արարողությանը:
Միջոցառմանը մասնակցում էին Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, Արմավիրի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցները, զինվորականներ, բնակիչներ և այլն:
Խաչքարի օծման հանդիսավոր արարողակարգին հաջորդեց Արցախյան պատերազմում անմահացած զինվորների հիշատակը հավերժացնող միջոցառումը, որն ավարտվեց խաչքարին ծաղիկներ խոնարհելով:
Փա՛ռք ու խոնարհում մեր բոլոր նահատակ հերոսներին: