Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ աբովյանագիտական մարզային օլիմպիադան

18.05.2023

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և Արմավիրի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ Արմավիրի մարզում տեղի ունեցավ «Մեծ լուսավորիչը» ամենամյա աբովյանագիտական օլիմպիադան, որի եզրափակիչ փուլն անցկացվեց մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Խ․ Աբովյանի տուն-թանգարանում։

Եզրափակիչ փուլի մասնակից դպրոցներն էին Արմավիրի Ա․ Օզանյանի անվան N 5, Վաղարշապատի Ներսիսյան N 6, Վաղարշապատի Խ․ Աբովյանի N 4 հիմնական դպրոցների, Ապագայի, Խանջյանի, Ամբերդի, Փարաքարի, Զարթոնքի միջնակարգ դպրոցների թիմերը։

Աշակերտները ներկայացրեցին մեկ բեմականացում Խ. Աբովյանի ստեղծագործություններից և մեկ աբովյանական ասմունք։

Մրցույթի վերջնական արդյունքերը որոշվեցին երկրորդ և երրորդ փուլերում վաստակած միավորների և եզրափակչին՝ ժյուրիի կողմից տրված գնահատականներով։ Ժյուրիի կազմում էր Արմավիրի մարզպետի աշխատակազի կրթության, մակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը։

Խ. Աբովյանի անհետացման 175-րդ տարելիցին նվիրված օլիմպիադայում  հաղթող ճանաչվեցին Վաղարշապատի Խ․ Աբովյանի թիվ 4 հիմնական դպրոցի (1-ին տեղ), Արմավիրի Ա․ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի (2-րդ տեղ) և Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոցի (3-րդ տեղ) սաները։

Հաղթող թիմերը պարգևատրվեցին «Մեծ լուսավորիչը» գավաթով, մեդալով, պատվոգրով և հուշանվերներով:

Նշենք, որ մայիսի 11-ին և 12-ին Արմավիրի մարզի Վաղարշապատի Խ․ Աբովյանի անվան թիվ 4 և Արմավիրի Վ. Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցներում տեղի էր ունեցել օլիմպիադայի տարածաշրջանային փուլերը, իսկ մայիսի 15-ին կիսաեզրափակիչ փուլը։

Օլիմպիադային մասնակցում էին 7-9-րդ դասարանների աշակերտները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50