Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել քաղաքային ՄԱՐԶMARKET տոնավաճառին

20.05.2023

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը այսօր ներկա է գտնվել Արմավիր քաղաքում անցկացված քաղաքային տոնավաճառին:

Բազմամարդ տոնավաճառին ներկա էին Արմավիրի մարզի համայնքների ղեկավարները, գործարարները և մեծաթիվ արմավիրցիներ:

Մարզմարկետ տոնավաճառին ներկայացված էին մարզի շուրջ 50 փոքր բիզնեսների տաղավարներ։ Սննդամթերքի արտադրության՝ մասնավորապես, կաթնամթերքի, հացաբուլկեղենի, մսամթերքի, ջերմոցային տնտեսության, չրագործության, ինչպես նաև կահույքագործության, կարի ու գեղեցկության սրահների ոլորտները ներկայացված էին մեկ վայրում։ Այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու տեղի ընտանեկան բիզնեսների արտադրանքին, կատարել մատչելի գնումներ անմիջապես արտադրողից և տեղում համտեսել արտադրանքը:

Տոնավաճառը կազմակերպել էր Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան՝ «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ Արմավիրիր մարզպետի աշխատակազմի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցությամբ:

Ծրագիրն իրականացվում է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ (Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի միջոցով)՝ Համաշխարհային բանկի համակարգման ներքո։

Մարզպետը ողջունեց մասնակցիներին և նշեց, որ նմանատիպ նախաձեռնությունները շատ կարևոր են մարզում՝ հատկապես նոր սկսնակ բիզնեսների կայացման գործում:

Ծրագրի բովանդակությունը խորը գաղափարախոսական հիմք ունի. նա, ով ուզում է աշխատել և չի ուզում նպաստ ստանալ, իր հացը վաստակել, ապա ծրագիրը հնարավորություն է տալիս որպեսզի նրանք հասկանան, թե ինչով է պետք զբաղվել:

Նմանատիպ ծրագրերը կարողանում են բացահայտել այն մարդկանց, ովքեր ունեն պոտենցիալ: Վերապատրաստումները, բիզնես գաղափարները կյանքի կոչելու ձգտումները հնարավորությունն են տալիս մարդկանց սեփական համայնքներում իրենց փոքրիկ բիզնեսները հիմնել և նաև ստեղծել բազմաթիվ աշխատատեղեր:

Մարդիկ նպաստառուից դառնում են գործարարներ, որը միայն ողջունելի է:

«Ես շնորհավորում եմ մեր բիզնեսմեններին և մաղթում հաջողություն: Ձեր յուրաքանչյուրի ստեղծած արտադարնքը մեր պետության մեջ նոր ավելացած արժեք է, և դրա հիման վրա է կառուցված երկրի տնտեսական զարգացումը: Վստահ եմ, որ հաջորդ տարի մեր ձեռնարկատերերին այստեղ կհանդիպենք էլ ավելի հզորացած և ավելի մրցունակ արտադրանքներով»,- իր խոսքն ամփոփեց Էդվարդ Հովհաննիսյանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50