Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լույս աշխարհ է եկել հերոս Ազիզ Աղաջանյանի եղբայրը՝ Արեգը
21.05.2023
Օրեր առաջ լույս աշխարհ եկավ Արեգ անունով մի փոքրիկ հրաշք, ով ապրելու նոր իմաստ տվեց իր ծնողներին։
Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, արմավիրցի ժամկետային զինծառայող Ազիզ Աղաջանյանի եղբայրը՝ լուսաշող Արեգը:
Ազիզի մայրը` Մելանյա Հարոյանը, որդուն անվանակոչել է Արեգ՝ իրականացնելով հերոս որդու երազանքը․ Ազիզը երազում էր որդի ունենալ և նրան Արեգ անվանել։
Արեգը ծնվել է 3․300կգ քաշով և 51սմ հասակով:
Թե՛ մայրիկը, թե՛ փոքրիկն իրենց հրաշալի են զգում և արդեն տանն են։
Երեկ Ազիզ Աղաջանյանի ծննդյան օրն էր, նա կդառնար 22 տարեկան: Այսօր նա չկա, բայց Ազիզի ծննդյան օրվանից 4 օր առաջ Աստծո կամքով ծնվեց և հերոսածին ծնողների կյանքը լույսով լցրեց փոքրիկ եղբայրը՝ Արեգը։
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի և մարզպետի աշխատակազմի անունից շնորհավորում ենք փոքրիկի ընտանիքին՝ ցանկանալով ուժ, առողջություն և անսահման ժպիտ:
Թող մեր Արեգը ապրի խաղաղ և անամպ երկնքի տակ։