Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի պատվոգրերով պարգևատրվեցին հանրապետական օլիմպիադայի հաղթողները
22.05.2023
Մայիսի 22-ին ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում հումանիտար և բնագիտական առարկաներից անցկացված հանրապետական փուլի արդյունքում 1-ին, 2-րդ, 3-րդ կարգ և գովասանագիր ստացած սովորողներին հանձնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից տրված դիպլոմները և գովասանագրերը, իսկ 1-ին կարգ ստացած աշակերտներին փոխմարզպետը պարգևատրեց ՀՀ Արմավիրի մարզպետի շնորհակալագրով:
Մայրենի լեզվի միջազգային օրվա շրջանակում «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով մրցույթում հաղթող ճանաչված Պտղունքի միջնակարգ դպրոցն էլ պարգևատրվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի շնորհակալագրով :
Պարգևատրման արարողությանը ներկա էին ոլորտի պատասխանատուներ, աշակերտներ, դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ և ծնողներ։
Փոխմարզպետը ողջունեց ուսման մեջ բարձր առաջադիմություն ցուցաբերած դպրոցականներին և նրանց ուսուցիչներին՝ նշելով, որ կրթությունը զարգացման և առաջընթացի կարևորագույն օղակն է, իսկ դպրոցն ու ուսուցիչը առանցքային դերակատարում ունեն մարդու կյանքում:
Այսօրվա լավ սովորող աշակերտն է երկրի ապագան, առողջ հասարակության ու ամուր պետության երաշխավորը:
Նշենք, որ 2022- 2023 ուսումնական տարվա անցկացված հանրապետական օլիմպիադայի փուլի արդյունքներով Արմավիրի մարզի աշակերտները գրանցել են հետևյալ ցուցանիշը.
• 3 աշակերտ 1-ին կարգի դիպլոմ
• 5 աշակերտ 2-րդ կարգի դիպլոմ
• 5 աշակերտ 3-րդ կարգի դիպլոմ
Եվս 9 աշակերտ արժանացել է գովասանագրի:
Շնորհավորում ենք մեր առաջադեմ պատանիներին և մաղթում նոր հաղթանակներ։