Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում՝ զինվորական գործի հանդեպ գրավչությունը բարձրացնելու նպատակով
24.05.2023
Զինվորական գործի հանդեպ գրավչությունը բարձրացնելու նպատակով մայիսի 22-ին ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Ա.Երոյանի գլխավորությամբ կազմված աշխատանքային խումբը ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ հանդիպել է մարզի ուսումնական կրթական հաստատությունների ավարտական դասարանների աշակերտներին։
Համալսարանի պետը աշակերտներին է ներկայացրել Ռազմական համալսարանում ուսանելու առավելությունները, ընդունելության նոր կարգը, ինչպես նաև արտասահմանյան ռազմաուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու հնարավորությունները:
Ներկա են գտնվել նաև Ռազմական համալսարանի կուրսանտները, ովքեր ներկայացրել են իրենց ընտրած մասնագիտության կարևորությունը և համալսարանի առօրյան։
Հանդիպման ավարտին զինղեկների և աշակերտների կողմից բարձրացված մի շարք հարցեր ստացել են սպառիչ պատասխաններ։