Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Չեխիայի Հանրապետության Մորավյան-Սիլեզյան երկրամասի պատվիրակությունն աշխատանքային այցով Արմավիրի մարզում է
24.05.2023
Չեխիայի Հանրապետության Մորավյան-Սիլեզյան երկրամասի պատվիրակութունը 2023 թվականի մայիսի 23-ից 26-ը աշխատանքային այցով գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում։
Մայիսի 23-ին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի աշխատավայրում ընդունեց Հայաստանում Չեխիայի
արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին և Չեխիայի Հանրապետության Մորավյան-Սիլեզյան երկրամասի պատվիրակությանը` տարածաշրջանային զարգացման և զբոսաշրջության գծով տեղակալ Յան Կրկոշկայի գլխավորությամբ։
Էդվարդ Հովհաննիսյանը ողջունեց հյուրերին` նշելով, որ կարևորում է երկու երկրների միջև սերտ կապի ամրապնդումը, որը հնարավորություն կտա Էլ ավելի ակտիվացնել կառավարման, տնտեսական, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության բնագավառներում համագործակցությունը։
Աշխատանքային այցի ընթացքում հյուրերը քննարկեցին երկու երկրների միջև համագործակցության մի շարք հարցեր, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում ևս իրականացնել փորձի փոխանակում:
«Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի և Չեխիայի Հանրապետության Մորավյան-Սիլեզյան երկրամասի միջև բարեկամական հարաբերությունները և ամրագրված հաջողությունները, վստահ ենք, որ այս այցը ոչ միայն կնպաստի միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը, ակտիվացմանը, այլև կդառնա երկու բարեկամ ժողովուրդների առջև ուղենշված հեռանկարների իրականացման ևս մեկ կարևոր երաշխիք»,- իր խոսքն ամփոփեց Էդվարդ Հովհաննիսյանը: