Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում տեղի ունեցավ Չեխիայի պատվիրակության և հայ գործարարների հանդիպումը։

25.05.2023

Մայիսի 25-ին Արմավիրի մարզպետի աշխատակազմի աշխատավայրում մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ճանաչողական հանդիպում Չեխիայի Հանրապետության Մորավյան-Սիլեզյան երկրամասի պատվիրակության և մարզի գործարարների հետ։

Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել երկկողմ hամագործակցության հնարավորությունները, նախանշել հետագա գործողությունները և ներկայացնել առաջարկություններ։

Փոխմարզպետը նշեց, որ ՀՀ Արմավիրի մարզի և Չեխիայի Հանրապետության Մորավյան-Սիլեզյան երկրամասի միջև դեռևս 2014 թվականի հունվարի 31-ին ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր, և այժմ մեծ է ցանկությունը ակտիվացնելու համագործակցությունը հուշագրով ամրագրված բնագավառներում՝ առևտրատնտեսական, գյուղատնտեսության, կրթամշակութային, զբոսաշրջության, ներդրումների ներգրավման, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմը կարևորում է նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունը, մարզում նոր ներդրումների ներգրավումը և գործարար կապերի ակտիվացումը։
«Այդ ուղղությամբ պատրաստ ենք համագործակցել ներդրողների հետ, ցուցաբերել աջակցություն մարզի տարածքում բիզնես գործունեության իրականացման վայրի ընտրության և ներդրողների հետ առավել առարկայական քննարկումներ կազմակերպելու նպատակով»,- հավելեց Առնակ Ավետիսյանը։

Արմավիրի մարզը նպաստավոր է տարբեր ոլորտային ծրագրերի իրականացման համար՝ գյուղատնտեսության (այգիների, ջերմոցային տնտեսությունների հիմնում), գյուղմթերքների վերամշակման գործարանների, արտադրամասերի (պահածոների, ոգելից և ոչ ոգելից խմիչքների, չրագործության), ՏՏ, բնակարանաշինության և այլն։

Չեխիայի պատվիրակության ղեկավար Յան Կրկոշկանց էլ իր հերթին ներկայացրեց Մորավյան-Սիլեզյան երկրամասի հնարավորությունները և իրենց հետաքրքրող համագործակցության ոլորտները։

Հանդպիման ընթացքում մարզի գործարարներին հնարավորություն տրվեց
ներկայացնել իրենց, իրենց արտադրանքը, սպառման շուկան, խոսել խնդիրների, ակնկալիքների և հնարավոր համագործակցության մասին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 16:13:17