Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով 95 մլն 514.7 հազար դրամ հատկացվել է ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին

25.05.2023

Կառավարության այսօրվա նիստի որոշմամբ գործադիրը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի համայնքներին սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով Արմավիրի մարզպետի աշխատակազմին 95 մլն 514.7 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը, ըստ որի՝

  • Խոյ համայնքի Այգեշատ բնակավայրի մանկապարտեզի վերանորոգման համար հատկացվում է 36,643.1 հազար դրամ։
  • Բաղրամյան համայնքի Հուշակերտ գյուղի մանկապարտեզի սեյսմազինվածության բարձրացման և վերանորոգման համար հատկացվում է 21,590.2 հազար դրամ:
  • Մեծամոր համայնքի Մեծամոր և Արազափ մշակույթի տների վերանորոգման համար հատկացվում է 12,593.9 հազար դրամ:
  • Արաքս համայնքի Գայ գյուղի ջրահեռացման համակարգի մի մասի և ջրամատակարարման ցանցի կառուցման համար հատկացվում է 10,777.6 հազար դրամ:
  • Արմավիր համայնքի թիվ 3 և թիվ 7 մանկապարտեզ ՀՈԱԿ-ների ջեռուցման համակարգերի կառուցման, գազաֆիկացման, հին դռների և պատուհանների նորով փոխարինման և Լուկաշին գյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի ջեռուցման համակարգի կառուցման համար հատկացվում է 2,466.0 հազար դրամ:
  • Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի մանկապարտեզի վերանորոգման համար հատկացվում է 11,443.9 հազար դրամ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 16:17:29