Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
101 միլիոն 100 հազար դրամ՝ ուղղված Արմավիրի մարզի կրթական համակարգի բարելավմանը
25.05.2023
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել 101 միլիոն 100 հազար դրամ հատկացնել Արմավիրի մարզում 300 տեղ հզորությամբ թվով 8 դպրոցների կառուցման նախագծի լրամշակման նպատակով (վերափոխում 350 տեղ հզորության) նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար, ըստ որի՝
- 11 600,0 հազար դրամ հատկացվել է Արմավիրի մարզի «Ջրառատի Թ.Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ին։
- 9 500,0 հազար դրամ հատկացվել է «Արաքսի Զ.Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ին։
- 9 500,0 հազար դրամ հատկացվել է «Գեղակերտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ին։
- 11 600,0 հազար դրամ հատկացվել է «Վաղարշապատի Վ.Ռշտունու անվան թիվ 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ–ին։
- 26 200,0 հազար դրամ հատկացվել է «Վաղարշապատի Ե.Օտյանի անվ. թիվ 7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ–ին։
- 11 600,0 հազար դրամ՝ «Վանանդի միջնակարգ դպրոց» ՊՈԱկ–ին։
- 11 600.0 հազար դրամ՝ «Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ին։
- 9 500,0 հազար դրամ՝ «Ամբերդի Հ. Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ին։
Հավելենք, որ վերոնշյալ կրթօջախներն ընդգրկված են նաև աշակերտական մեծ համակազմ ունեցող բնակավայրերի դպրոցներ ծրագրում, ըստ որի նախատեսվում է նշված բնակավայրերում դպրոցների նոր շենքեր կառուցել։
Իսկ կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի չորս՝ Երասխահուն, Վարդանաշեն, Երվանդաշատ, Նոր Արտագերս բնակավայրերում կրթական կենտրոնների ստեղծման նպատակով անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար հատկացվել է 21 միլիոն 600 հազար դրամ՝ յուրաքանչյուրին 5 միլիոն 400 հազարական դրամ։