Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Չեխիայի Հանրապետության Մորավյան-Սիլեզյան երկրամասի պատվիրակությունը հանդիպեց Արմավիրում բնակվող արցախցի երեխաների հետ։
26.05.2023
Մայիսի 25-ին Արմավիրի մարզպետի աշխատակազմի աշխատավայրում մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Չեխիայի Հանրապետության Մորավյան-Սիլեզյան երկրամասի պատվիրակության և Արցախից տեղահանված և այժմ Արմավիրի մարզում բնակվող երեխաների հետ։
Երեխաների և չեխ գործընկերների հետ հանդիպումը տեղի ունեցավ ջերմ և անկաշկանդ միջավայրում։
Շաբաթներ առաջ Չեխիայի Հանրապետության Մորովյան-Սիլեզյան երկրամասի ղեկավար Իվո Վոնդրակի կողմից իրականացված նվիրատվության շնորհիվ արցախցի 21 երեխաների բաժանվել էր հեռախոսներ:
Երեխաները հյուրերին ներկայացրեցին, թե ինչ նպատակով են օգտագործում իրենց հեռախոսները, ինչքան են դրանք օգնում ուսումնական գործընթացում։
Չեխիայի պատվիրակության անդամները երեխաներին հորդորեցին, որ լավ սովորեն դպրոցում, քանզի իրենք են վաղվա ապագան և իրենցից է կախված երկրի հզորությունը։