Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ուշադրություն
26.05.2023
Ցանկանո՞ւմ ես ծանոթանալ ջերմատնային գյուղատնտեսությանը և ձեռք բերել գիտելիքներ ու հտություններ այս ոլորտում:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF)) կողմից իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո հայտարարվում է «Ջերմատնային տնտեսության հիմունքներ» դասընթաց։
Դասընթացը կազմակերպում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը (Armenian National Agrarian University / ՀԱԱՀ):
Ո՞վ կարող է մասնակցել
15-ից 29 տարեկան մարզաբնակ երիտասարդներն, ովքեր ցանկություն ունեն աշխատելու կամ բիզնես գործունեություն սկսելու ջերմատնային գյուղատնտեսության ոլորտում։
Այս դասընթացի շնորհիվ դու`
✔️ կծանոթանաս ջերմատների տեսակներին, մի շարք մշակաբույսերի մշակման տեխնոլոգիային, ջերմատնային հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցառումներին,
✔️կկարողանաս աշխատել ջերմատանը,
✔️ձեռք կբերես մեծ պահանջարկ վայելող մասնագիտություն։
⚡️Մեկնարկը՝ հունիսի 5
⚡️Տևողությունը՝ 1 ամիս
⚡️Մասնակցությունն՝ անվճար
⚡️Ձևաչափը՝ տեսական մասը լսարանային (անցանց) կամ հիբրիդային (անցանց/առցանց), գործնական մասը՝ այց ջերմատներ:
Դասընթացները միաժամանակ տեղի են ունենալու հետևյալ մարզերում՝ Կոտայք*, Արմավիր*, Արարատ*, Արագածոտն (Արագածավան), Սյունիք (Սիսիան, ՀԱԱՀ մասնաճյուղ), Երևան (ՀԱԱՀ գլխավոր մասնաշենք):
*Դիմորդների քանակից և բնակության վայրից կախված՝ կորոշվի անցկացման վայրը, որի մասին դիմորդները կտեղեկացվեն նախապես։
Լրացրո՛ւ առցանց հայտաձևը՝
- Արմավիրի մարզի համար - https://shorturl.at/yEH18
Դիմելու վերջնաժամկետ՝ մայիսի 31 ⏳:
Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող ես զանգահարել 099 21 73 53 հեռախոսահամարով:
---
«Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և կոնսորցիումի գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և ՍԻՎԻՏՏԱ Հայաստանի կողմից։ Ծրագիրը նպատակ ունի շուրջ 10000 երիտասարդի, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց, զինել աշխատաշուկայում պահանջարկ վայելող աշխատանքային հմտություններով։