Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նորակառույց մանկապարտեզ Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրում

28.05.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղում ներկա է գտնվել տեղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը:

Այն կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 168,779,813 դրամ (50% համայնքի, 50% պետության համաֆինանսավորմամբ)։

Մանկապարտեզի համար անհրաժեշտ սպասքն ու տեխնիկան ամբողջությամբ ձեռք է բերվել Մեծամոր համայնքի բյուջեի միջոցներով։

Համայնքի միջոցներով է նաև տեղի է ունեցել մանկապարտեզի շենքի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները, որի արժեքը 12․628 մլն ՀՀ դրամ է։ Մանկապարտեզի շենքի գազաֆիկացման արժեքը՝ 1,790 մլն ՀՀ դրամ։

Մանկապարտեզն այս պահին ապահովված է 80 երեխայի համար նախատեսված անհրաժեշտ գույքով՝ մահճակալ, պահարան, սեղան, աթոռ և այլն, որը տրամադրել է FCN բարեգործական կազմակերպությունը։

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ողջունեց և շնորհավորեց ներկաներին` թե' մանկապարտեզի բացման, թե' Հանրապետության օրվա առթիվ։

<<Այսօր մեծ իրադարձություն է Զարթոնք համայնքում. բնակավայրի փոքրիկներն այսուհետ կհաճախեն բարեկարգ մանկապարեզ։ Ոգևորությունը մեծ է և այն տարածվելու է բոլոր համայքներում։

Մեկ տարվա ընթացքում մարզում բացվել է 7 մանկապարտեզ Երվանդաշատ, Բաղրամյան, Շահումյան, Արաքս, Առատաշեն, Ջանֆիդա, Զարթոնք համայնքներում, իսկ Ֆերիկ համայնքում բացվել է նախակրթարան։

Առաջիկայում նախատեսվում է 4 տասնյակից ավել մանկապարտեզների կառուցում։
Շինարարական նման ծավալները մեծապես խթանում են ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների համաչափ զարգացմանը>>,- ասել է մարզպետը։

Դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ կշարունակվեն մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքները: «Այսինքն՝ մայրուղուց մինչև գյուղ կունենանք բարեկարգ ճանապարհ: Գյուղի ներսի ճանապարհը բավականին լավն է, մանկապարտեզի հարցը լուծված է, լուծված են դպրոցի հարցերը, և մեզ մնում է, որ մեր երեխաները սովորեն, մեր երեխաները նորանոր հմտություններ ձեռք բերեն և ամենակարևորը՝ պատրաստվեն լինել Հայաստանի Հանրապետության հպարտ և արժանապատիվ քաղաքացի, որն ապրում է խաղաղ միջավայրում և որը սեփական քաղաքացիների համար երջանկություն և բարեկացություն կառուցելու առաջնային միջոցներ է ստեղծում:

Շնորհակալություն եմ հայտնում կատարված աշխատանքի համար, բայց ինչպես ասվեց՝ ամենամեծ աշխատանքը դեռ առջևում է>>:

Վարչապետն անդրադարձավ նաև ճանապարհի անմշակ հողերին և նշեց, որ պետք է պատճառները հասկանալ։ <<Արարատյան դաշտում անմշակ հողը շատ զարմանալի տեսարան է, բայց ենթադրում եմ դրա համար կան պատճառներ: Մենք պետք է այդ պատճառների մեջ խորամուխ լինենք, որպեսզի ամեն մի քառակուսի մետրից կարողանանք ստանալ բերք, բարիք, որովհետև դրանից է կախված մեր երկրի նկատմամբ տիրոջ զգացումը:

Կրկին շնորհավոր Հանրապետության օրը և շնորհավոր մանկապարտեզի բացման օրը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել մանկապարտեզով, ծանոթացել իրականացված աշխատանքներին:

Վարչապետը Զարթոնք գյուղում նաև հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 16:17:29