Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Հանրապետության տոնի առթիվ
28.05.2023
Հարգելի՛ հայրենակիցներ,
շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ:
Մայիսի 28-ը հայ ժողովրդի պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է, որով հիմնադրվեց Առաջին Հանրապետությունը, և հայ ժողովուրդն իր իշխանությունը հաստատեց սեփական հայրենիքում։
Հայ ժողովրդի կողմից անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքն իրականացավ մայիսի 28-ին՝ դառնալով հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը։
Թուրքական բանակի դեմ տարած մայիսյան հաղթանակները Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում փրկեցին Արևելյան Հայաստանի վերջին հողակտորները և հայությանը, և մեր ժողովուրդը վերականգնեց Հայոց անկախ պետականությունը՝ հռչակելով Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը:
Սիրելի հայրենակիցներ, մաղթում եմ, որ մեր հաղթական ոգին ուղեկից լինի նոր սերունդներին արարելու, կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և տարբեր ոլորտներում նոր նվաճումների և հաղթանակների հասնելու, իր տունն ու հայրենիքը շենացնելու, զարգացնելու ճանապարհին։
Այսօր էլ հայ ժողովրդի առջև ծառացած դժվարին օրերին Մայիսի 28-ի խորհուրդով պետք է էլ ավելի մեծացնել հայրենիքի հանդեպ մեր սերն ու նվիրումը, միմյանց նկատմամբ սիրով ու հոգատարությամբ հաղթահարենք բոլոր դժվարությունները՝ շենացնելով մեր անկախ Հանրապետությունը։