Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Զվարթնոցում ներկա է գնտվել խաչքարի բացմանը
30.05.2023
Մայիսի 30-ին Զվարթնոց թաղամասի այգում տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանային սանձազերծման հետևանքով զոհված հերոս Հենրիկ Սաֆարյանի և արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարի բացումը, որին ներկա է գտնվել Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը:
Հուշ-ցերեկույթը սկսվեց հոգեհանգստյան կարգով, որը մատուցեց ՀՀ ԶՈւ գնդերեց Տեր Կորյուն քահանա Կարապետյանը:
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ այս խաչքարը մեր հերոս տղաների հոգու հավերժության և նվիրումի կոթողն է:
«Հայերս բազմաթիվ դժվար փորձությունների միջով ենք անցել, բայց այսօր կանգուն ենք ի շնորհիվ մեր եղբայրների, մեր հերոս տղաների, ովքեր իրենց կյանքով հատուցեցին մեր՝ ոտքի կանգնելու հնարավորությունը: Չկա հատուցում, կա միայն մխիթարանք: Ձեր ցավը միայն ձերը չէ, այն բոլորինս է: Բայց այդ ցավը պետք է տանենք միայն արարելով և չխոնարհվելով՝ չմոռանալով այն տղաներին, ովքեր մեզ հետ չեն»,- իր խոսքում նշել է մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը:
Նշենք, որ այսօր Հենրիկ Սաֆարյանի ծննդյան օրն է՝ 20-ամյակը:
Հայրենիքին մատուցած ծառայությունների և անձնվիրումի համար Հենրիկը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» և «Արիության» մեդալներով: