Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գնտվել Հովտամեջի միջնակարգ դպրոցում կազմակերպված «Ազգային երգ ու պար» փառատոնին

30.05.2023

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գնտվել Հովտամեջի միջնակարգ դպրոցում կազմակերպված «Ազգային երգ ու պար» փառատոնին:

Դպրոցի տնօրեն Լ. Նավասարդյանը ողջունեց հյուրերին և ներկայացրեց, որ փառատոնը կազմակերպվել է խոշորացված Խոյ համայնքի 10 բնակավայրերի՝ Դաշտի, Ծիածանի, Այգեշատի, Գեղակերտի, Մրգաստանի, Արշալույսի, Շահումյանի, Արագածի, Ծաղկալանջի միջնակարգ դպրոցների 5-7-րդ դասարանի աշակերտների և նրանց ուսուցիչների համատեղ աշխատանքով:

Մարզպետը, ողջունելով կազմակերպիչ դպրոցի նախաձեռնությունը՝ նշեց, որ միայն այսպես է հնարավոր հարատևել ազգային երգն ու պարը, ճանաչել մեր պարերն ու դրանց պատմությունը, նպաստել ազգային ինքնագիտակցության զարգացմանը:

«Նմանատիպ փառատոնները պետք է շարունակական լինեն և պետք է ընդգրկվեն բոլոր դպրոցները: Սա կխթանի ուսումնասիրել, ուսուցանել ու հանրայնացնել ազգային երգերն ու պարերը՝ դրանք դարձնելով հայ ժողովրդի կենդանի մշակույթի մաս, և կնպաստի ազգային ինքնագիտակցության բարձրացմանը»,- իր խոսքում նշեց Էդվարդ Հովհաննիսյանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58