Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ
01.06.2023
Սիրելի փոքրիկներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ աշխարհի թերևս ամենապայծառ ու լուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Սա մեր տոնացույցի ամենաուրախ ու հաճելի տոնն է, և կարծում եմ՝ պատահականություն չէ, որ նրանով է ազդարարվում ամռան գալուստը:
Գունագեղ այս տոնի խորհուրդը միանշանակ պայծառ աչուկներով մանկիկներն են` լուսավոր ապագայի հավատով ու մանկության ոսկե երազը հիշեցնող ապրումներով։
Երեխաների անհոգ ներկան, առավել ևս անհոգ և անվտանգ ապագան կերտելու պարտավորությունը մեծերիս ուսերին է: Նրանք մեր ու մեր երկրի ապագան են, որը կերտվում է հենց այս վայրկյանից՝ որակյալ կրթությամբ, առողջ ու բարի միջավայրում, հայրենիքի և ազգային արժեքների հանդեպ մեծ սիրո պայմաններում:
Ուստի մեր փոքրիկ բարեկամներին ցանկանում եմ անհոգ ու երջանիկ մանկություն, խաղաղ երկինք և անսպառ ժպիտներ: Թող յուրաքանչյուր երեխա շրջապատված լինի անսահման սիրով ու ջերմությամբ և իր լույս ժպիտով սեր ու համերաշխություն տարածի` դարձնելով աշխարհն ավելի բարի ու հանդուրժող։
Շնորհավոր Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։