Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի 91 միջնակարգ դպրոցներում հայոց լեզու և հայ գրականություն առարկայով մեկնարկել են 12–րդ դասարանցիների պետական ավարտական քննությունները
07.06.2023
Այսօր ՀՀ Արմավիրի մարզի 91 միջնակարգ դպրոցներում հայոց լեզու և հայ գրականություն առարկայով մեկնարկել են 12–րդ դասարանցիների պետական ավարտական քննությունները։
Քննությանը մասնակցել է 1281 աշակերտ։
12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն նաև հետևյալ առարկաներից՝
- «Հայոց պատմություն» (գրավոր) – 14.06.2023 թ.
- «Մաթեմատիկա» (գրավոր) – 21.06.2023 թ.
- «Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում
- «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում:
Հիշեցնենք, որ քննությունները սկսվում են ժամը 10:00-ին: Սովորողներն ուսումնական հաստատություն են ներկայանում ժամը 9:00-ին` անձը հաստատող փաստաթղթով` (ծննդյան վկայական, անձնագիր, նույնականացման քարտ) կամ հաստատության տնօրենի տրամադրած տեղեկանքով: Քննություններին չի թույլատրվում քննասենյակ բերել բջջային հեռախոս կամ կապի այլ միջոց, տետրեր, դասագրքեր, ուսումնական և այլ ուղեցույց-ձեռնարկներ: Արդյունքները հայտնի կլինեն քննությունը հանձնելու հաջորդ օրը՝ ժամը 14․00–ից հետո: