Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկացում՝ «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» վերաբերյալ
07.06.2023
Այս տարի ևս հայտագրման գործընթացն իրականացվելու է ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» (hayt.emis.am, haytru.emis.am) միջոցով։
Սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթություն տրվում է`
- տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին և տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին (այս կետի արտոնությամբ հայտագրումը կշարունակվի մինչև հունիսի 25-ը ներառյալ).
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաներին.
- տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաներին:
Վերջին երկու կետերի դեպքում ժամկետային սահմանափակում չի գործում, և համապատասխան հիմքերի առկայության դեպքում ծնողը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ երեխային հաստատություն ընդունելու համար։
Վերը նշված արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրվողները։
Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։
Ավելին՝ https://escs.am/am/news/16375