Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արաքս համայնքի Գայ և Արաքս բնակավայրերում ավարտվել են խմելու ջրի ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքները
09.06.2023
Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում ավարտվել են Արաքս համայնքի Գայ և Արաքս բնակավայրերում իրականացվող խմելու ջրի ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքները։
Գայ բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում ենթածրագրի ընդհանուր արժեքն է 12 756 215 դրամ, որի 70%–ը համաֆինանսավորվում է պետության, 30%–ը՝ համայնքի կողմից։
Կապալառու կազմակերպությունը «Նարսեր Շին» ՍՊԸ–ն է, տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ «ԳՐԻՏԻԳ» ՍՊԸ–ն, իսկ հեղինակային հսկողություն իրականացնում է «Իվանյան Գրուպ» ՍՊԸ–ն։
Արաքս բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման ենթածրագրի ընդհանուր արժեքն է 6 176 622 դրամ՝ 70% պետության, 30% համայնքի համաֆիանսավորմամբ։
Կապալառու կազմակերպությունը «Էկոջրշին» ՍՊԸ - «Գանձագազ» ՍՊԸ կոնսորցիումն է, տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ «ԳՐԻՏԻԳ» ՍՊԸ, իսկ հեղինակային հսկողություն իրականացնում է «Իվանյան Գրուպ» ՍՊԸ–ն։
Գայ բնակավայրում խմելու ջրի 1050, իսկ Արաքսում 600 գծամետր ջրամատակարարման համակարգերի վերակառուցմամբ լուծվել է կենսական նշանակություն ունեցող խնդիր՝ ապահովելով բնակիչների անխափան ջրամատակարարումը։