Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Բաղրամյան տարածաշրջանի կազմավորման 40-րդ ամյակին նվիրված միջոցառմանը

10.06.2023

 ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ներկա է գտնվել Բաղրամյան տարածաշրջանի կազմավորման 40-րդ ամյակին նվիրված միջոցառմանը։

Միջոցառմանը ներկա էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Արմավիրի մարզի ուժային կառուցների ղեկավարները, Բաղրամյանի համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, տարածաշրջանի բնակավայրերի բնակիչներ:

Տոնական միջոցառումը բաղկացած էր երկու մասից։ Այն մեկնարկեց համայնքի ազգագրական երգ ու պարի համույթների կատարումներով։

Դհոլահարների հուժկու կատարմամբ և աղ ու հացով դիմավորեցին մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին, որից հետո մարզպետը ծանոթացավ Բաղրամյան համայնքի բոլոր բնակավայրերի կողմից ներկայացված տաղավարներին։

Ուսումնական հաստատությունների և բնակավայրի ներուժի հետ համատեղ տաղավարներում ներկայացվել էին գյուղերին բնորոշ մշակութային կյանքն ու կենցաղը։

Մարզպետը, ողջունելով և շնորհավորելով ներկաներին, նշեց, որ յուրահատուկ է Բաղրամյան համայնքն իր կառուցվածքով, ներուժով, մշակույթով, իր դիմգծով։

«Շնորհավորում եմ մեզ, մեր բնակչությանը, Բաղրամյան համայնքին և մաղթում, որ այս բնակավայրը դառնա մեր ազգաբնակչության համար այնպիսի միջավայր, որտեղ մենք չենք ունենա որևէ պակաս ենթակառուցվածք, այն ապահովված կլինի կենսամակարդակի համար բոլոր անհրաժեշտ պայմաններով, և մեր երեխաները կապրեն այնպիսի միջավայրում, որտեղից որևէ բնակիչ հեռանալու միտում անգամ չի ունենա։

Բաղրամյան համայնքը մեծ պոտենցիալ ունի հատկապես գյուղատնտեսության ոլորտում, որտեղ ներդրումների զգալի հատվածը Բաղրամյան համայնքում է իրականացվում։ Վերջին երեք տարիներին հատկապես ժամանակակից գյուղատնտեսության զարգացման հիմնական կենտրոնը այս համայնքն է հանդիսանում»,- իր խոսքում ասեց մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։

Նշենք, որ Բաղրամյան համայնքը հիմնադրվել է1983 թվականին՝ Քարակերտ, Մյասնիկյան, Հուշակերտ, Երվանդաշատ և Բագաան գյուղերով: Այսօր Բաղրամյան համայնքն ընդգրկում է 14 բնակավայր՝ Բաղրամյան, Քարակերտ, Դալարիկ, Լեռնագոգ, Արգինա, Շենիկ, Կողբավան, Բագարան, Երվանդաշատ, Վանանդ, Տալվորիկ, Արտամետ, Արևադաշտ, Հուշակերտ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 16:17:29