Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը
13.06.2023
Տեղեկացվում է, որ 2023 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշար, որին կարող են մասնակցել 18 տարեկան (2005թ.) և բարձր տարիք ունեցող կանայք և տղամարդիկ։
Մրցաշարին մասնակցություն ունեցող անձինք կարող են դիմել «ՀՀ լողի ֆեդերացիա» ՀԿ-ին մինչև օգոստոսի 6-ը ներառյալ, էլ. հասցե՝ swimmingrm@mail.ru:
Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (010)56-44-60, մասնագիտական հարցերի դեպքում զանգահարել (077)84-40-41, (091)84-40-41, (055)84-40-41, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 09:00-18:00: