Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայաստանում կանցկացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը
14.06.2023
Բացառիկ հնարավորություն աշակերտների համար «Մեծամորում» և «Զվարթնոցում»
Հարգելի՛ աշակերտներ, տեղեկացնում ենք, որ 2023 թ. հունիսի 16-18-ը Հայաստանում կանցկացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը:
Ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ներկայանում է հետաքրքիր և ուսուցողական կրթական ծրագրերով:
«Շոշափելի և վիրտուալ Մեծամոր» կրթական ծրագիրը «Մեծամոր» պատմահնագիտական արգելոցում.
հունիսի 16-18-ը՝ ժամը 10:00-18.00-ն,
մասնակիցները խաղավարի ուղեկցությամբ կծանոթանան թանգարանի հիմնական ցուցադրությանը,
կմասնակցեն հնագիտական խաղ-պեղումներին,
կբացահայտեն Մեծամորի զարգացած մշակույթն ու տարբեր արհեստները՝ գործնականում ծանոթանալով հնագետի հետաքրքիր ու խիստ պատասխանատու մասնագիտությանը:
Եվ...միգուցե հենց ձեզ հետ պեղումներ իրականացնի որևէ հայտնի հնագետ:
Հունիսի 16-18-ը՝ առավոտյան ժամը 10:00-ից, յուրօրինակ կրթական ծրագիր է առաջարկում նաև Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը.
տաճարի վերականգնման ինչ նախագծեր են առաջարկվել,
կառուցման ինչ փուլեր է անցել եկեղեցաշինության մեջ ուրույն ոճ ձևավորած Զվարթունիների հանգրվանը,
- հետաքրքրաշարժ խաղեր,
- գլուխկոտրուկներ,
- նոր բացահայտումներ
«Արի՛ վերականգնենք Զվարթնոցը» կրթական ծրագրի շրջանակում։
Իսկ ձեզ հուզող հարցերին սիրով կպատասխանեն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները:
Կրթական ծրագրերն անվճար են։
Մասնակցության համար խնդրում ենք նախապես զանգահարել և ամրագրել տեղերը մինչև հունիսի 15 -ը, ժամը` 18։00-ն, հեռախոս` (010) 58-74-25: