Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այց է կատարել Արաքս համայնք

15.06.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է Արաքս համայնքի Ջրառատ, Ապագա և Խորոնք բնակավայրեր՝ տեղում ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող ​ շինարարական ​ աշխատանքներին:

Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը մարզպետին ներկայացրեց ընթացող շինարարական աշխատանքները, ավարտման ժամկետները, ինչպես նաև ակնկալվող արդյունքները:

Ջրառատ բնակավայրում Էդվարդ Հովհաննիսյանը ծանոթացավ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզի կապիտալ վերանորոգմանը, ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքին։

Ծրագրի պայմանագրային արժեքը 195,226,600 ՀՀ դրամ է, որի 70%–ը համաֆինանսավորում է պետությունը, իսկ 30%–ը՝ համայնքը։

Մանկապարտեզի մակերեսը 1088 քմ է, սաների թիվ՝ 115։

Խորոնք բնակավայրում մանկապարտեզի շենքը և հարակից տարածքը կապիտալ վերանորոգվում է 2022թ. սուբվենցիոն ծրագրով։

Ծրագրի պայմանագրային արժեքը՝ 158,430,300 ՀՀ դրամ է, որն իրականացվում է 70% կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ։

Մանկապարտեզի մակերեսը 785,4 քմ է, սաների թիվ՝ 100։

Հաջորդ կանգառն Ապագա բնակավայրն էր, որտեղ մարզպետը ծանոթացավ 2022թ. սուբվենցիոն ծրագրով վերանորոգվող մարզադպրոցի շինարարական աշխատանքներին։

Ծրագրի պայմանագրային արժեքը 19,962,184 ՀՀ դրամ է, որի 35%–ը համաֆինանսավորում է պետությանան, 65%–ը՝ համայնքի կողմից։

Մարզադպրոցի մակերեսը 550 քմ է։

Նշենք, որ Ապագայի մարզադպրոցը կառուցվել է դեռևս 2010 թվականից՝ համայնքի բյուջեի և բարերարների ներդրումների միջոցով։

Մարզադպրոցի վերանորոգման արդյունքում Ապագա գյուղը կունենա մարզադպրոց՝ գործող նորմերին և ստանդարտներին համապատասխան, կբարելավվի դպրոցի արտաքին տեսքը, կլինեն ջերմակայուն և խոնավակայուն արտաքին պատեր, ինչը կապահովի հաճախելիություն ողջ տարվա համար՝ անկախ եղանակային պայմաններից: Մարզադպրոցը գտնվում է Ապագա գյուղի կենտրոնական մասում, ինչը կապահովի հասնալիություն նաև հարակից գյուղերի բնակիչների համար: Նախատեսվում է ավելի քան 100 սանի հաճախելիություն իրականացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզաձևին:

Ապագա բնակավայրում մեկ այլ սուբվենցիոն ծրագրով կառուցապատվում է 694 քմ մակերեսով այգին։ Ծրագրի պայմանագրային արժեքը՝ 9,978,370 ՀՀ դրամ է։ Այն իրականացվում է 55% կառավարության և 45% համայնքի համաֆինանսավորմամբ։

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շրջայցի ժամանակ զրուցեց շինարարների, կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ, ծանոթացավ առկա խնդիրներին, ինչպես նաև դրանց վերացմանն ուղղված քայլերին։

Աշխատանքային այցի վերջում մարզպետը​ հանձնարարականներ տվեց ոլորտային պատասխանատուներին, որ լինեն հետևողական և սահմանված ժամկետներում ծրագրերն ավարտին հասցնեն՝ միաժամանակ ապահովելով աշխատանքների բարձր որակը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 16:15:53