Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզում շարունակվում են բուժհաստատությունների վերակառուցման և կառուցման ծրագրերը
16.06.2023
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ Արմավիրի «Վաղարշապատի ԲԿ» ՓԲԸ-ի վերակառուցման համար հատկացվել է 60,019.1 հազար ՀՀ դրամ, իսկ Արմավիրի 4 ամբուլատորիաների՝ «Գայի ԲԱ», «Ջրառատի ԲԱ», «Շենավանի ԲԱ» և «Վարդանաշենի ԲԱ» ՀՈԱԿ-ների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և շինարարական օբյեկտի տեղակապման համար հատկացվել է 12,150.00 հազար ՀՀ դրամ՝ յուրաքանչյուրին 3,037.50 հազար ՀՀ դրամ:
Նախատեսվում է «Վաղարշապատի ԲԿ» ՓԲԸ-ի վերակառուցման աշխատանքների նախագծի փոփոխում, որի արժեքը կազմում է 60,019.1 հազ. դրամ, որը բաղկացած է 2 չափաբաժնից` 35,0 մլն և 25,5 մլն դրամ, որից 35,5 մլն դրամի գնումը իրականացվելու ՀՄԱ ընթացակարգով:
Նշենք, որ նախնական նախագծման ժամանակ չէր նախատեսվել հիմնական մասնաշենքի կառուցման աշխատանքներ, այլ նախատեսվել էր վերակառուցում, սակայն շինարարական աշխատանքների մեկնարկման ժամանակ պարզվել է, որ հիմնական մասնաշենքը չի համապատասխանում քաղաքաշինական նորմերին:
Նշված հանգամանքով պայմանավորված, որոշվել է վերակառուցման աշխատանքների իրականացման փոխարեն իրականացնել կառուցման աշխատանքներ, որը ավելի հիմնարար է և նպատակային:
Հաշվի առնելով այն, որ վերակառուցման աշխատանքները և մասնաշենքի կառուցումը պետք է լինի համադրելի և համակցված, ինչպես նաև այն, որ վերջնական նախագծի պատրաստման պատասխանատուն լինի նույն նախագծողը անհրաժեշտ է, որ նախագծման լրացուցիչ մասը նույնպես իրականացվի նույն նախագծողի կողմից:
25,5 մլն դրամ գումարի հատկացումը պայմանավորված է Վաղարշապատի ծննդատան կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար, որը իրականացվելու է մրցութային կարգով: