Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզի Զարիշատ /Արամ/ Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոնին հատկացվել է 24,480.00 հազար ՀՀ դրամ

16.06.2023

ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի նիստի որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզի Զարիշատ /Արամ/ Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքի վերակառուցման և վերելակի կառուցման համար հատկացվել է 24,480.00 հազար ՀՀ դրամ:

«Արմավիրի ԲԿ» ՓԲ ընկերության կառուցման աշխատանքների իրականացմանը զուգահեռ շարունակվելու է նաև բժշկական սարքավորումներով հագեցման ապահովումը, որի մասով նախաձեռնվել է գնման գործընթաց:

Ծրագրի մոտավոր արժեքը կազմում է 41.6 մլն ՀՀ դրամ:

Գույքի ձեռքբերումը պայմանավորված է նրանով, որ առողջապահական կազմակերպությունների արդիականացմամբ նախատեսվում է ոչ միայն շենքային պայմանների բարելավում, այլ նաև անհրաժեշտ սարքավորումներով հագեցում, որի նպատակն է ապահովել և հասանելի որակյալ բժշկական օգնություն ապահովել՝ տարածքների համաչափ զարգացման համատեքստում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 16:17:29