Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզի 20 երեխա ամառային հանգիստը կանցկացնի Հանքավանի «Արագած» ճամբարում
20.06.2023
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ՝ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը Հանքավանի «Արագած» ճամբարում հունիսի 19-ից հուլիսի 5–ը կազմակերպել է 10-15 տարեկան ծնողազուրկ, ՀՕՖ–ի շահառու, սոցիալապես անապահով ընտանիքների և Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների երեխաների հանգիստը:
Շահառու խմբի 20 երեխա և նրանց հետ աշխատող մեկ մանկավարժ 16-օրյա հանգիստ կանցկացնի Հանքավանի «Արագած» ճամբարում, որտեղ կազմակերպվելու են բազմաթիվ ուսուցողական, սպորտային, գեղագիտական, ճանաչողական միջոցառումներ և արշավներ։