Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողի մասնագիտական տոնի արթիվ
21.06.2023

Սիրելի՛ բուժաշխատողներ,
Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ:
Դուք ձեր ճակատագիրը կապել եք դժվարին, բայց աշխարհի ամենաազնիվ մասնագիտության հետ։
Բժշկական անձնակազմը անձնվիրաբար պահպանում է մարդուն տրված մեծագույն արժեքները՝ կյանքն ու առողջությունը, իսկ մարդիկ վստահում են բուժաշխատողներին իրենց ունեցած ամենաթանկը՝ իրենց և իրենց սիրելիների առողջությանը:
Ձեր հարուստ մասնագիտական գիտելիքների, նվիրումի և մարդկային լավագույն որակների շնորհիվ մարդուն կարողանում եք երկրորդ կյանք շնորհել, վստահություն ձեռք բերել ապագայի նկատմամբ, նորից զգալ կյանքի բերկրանքը։
Եվ ոչ միայն այս օրը, այլև յուրաքանչյուր օր բուժաշխատողը հարգանքի և գնահատանքի է արժանի:
Ես ուզում եմ խորին երախտագիտության խոսքեր հղել ձեզ՝ ձեր ամենօրյա քրտնաջան ու հայրենանվեր ծառայության համար:
Մաղթում եմ բոլորիդ հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ, վստահություն ապագայի հանդեպ, խաղաղություն, քաջառողջություն և ընտանեկան բարեկեցություն: