Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը

23.06.2023

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի նախագահությամբ հունիսի 23-ին տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են մարզպետի տեղակալը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, մարզի համայնքների ղեկավարները և ոլորտային պատասխանատուները:

Մարզխորհրդի նիստի օրակարգի հաստատված հարցերի շրջանակում զեկույցով հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը:

Ներկայացվեց Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի համայնքների բյուջետային եկամուտների պլանավորման կանոնակարգված գործընթացի մեթոդաբանության և այդ համատեքստում 2023 թվականի առաջին կիսամյակի բյուջեներով նախատեսված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները:

Մասնավորապես՝ ​ ​ 2023թ-ի​ 1-ին կիսամյակի համար ՀՀ​ Արմավիրի​ մարզի​ համայնքների կողմից ընդամենը​ եկամուտների հավաքագրումը​ պլանավորվել է​ ​ 6346213.7 հազ.դրամ՝​ 2022թվականի նույն ժամանակահատվածում պլանավորված 5486943,0հազ. դրամի​ համեմատ․​ ​ ​ ավել​ է​ ​ պլանավորվել​ 859270.7 հազ. դրամով, 20,06,2023թ դրությամբ փաստացի հավաքագրումը​ կազմել է 5179342,1 հազ. դրամ , 30,06,2022թվականին հավաքագրված 4650121,4 հազ. դրամի​ համեմատ,​ ավել​ է հավաքագրվել 529220,7 հազ. դրամով, կատարվել է 81,6%-ով, նախորդ տարվա​ 84,7%-ի​ համեմատ:

Մարզպետը համայնքի ղեկավարների ուշադրությունը հրավիրեց սեփական եկամուտների՝ երկրորդ եռամսյակի պլանավորումը լիարժեք ապահովելու ուղղությամբ:​ ​ ​ ​ ​ ​ ​

Երկրորդ զեկույցով Վարազդատ Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի համայնքներում 2023 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքները:

2022–2024 թվականների ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքի և իրականացվելիք աշխատանքների մասին զեկույցով հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ ​ ​ Լիլիթ Մուշեղյանը:

Մարզպետը նշեց, որ սուբվենցիոն ծրագրերի իրականացումը ընթանում է ըստ ժամանակացույցի, համայնքի ղեկավարներին հանձնարարականներ տրվեց ՝ սուբվենցիոն ծրագրերը մշտապես օրակարգային առաջնային հարց համարել:

Օրակարգի հաջորդ հարցով ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը ներկայացրեց կանխատեսված հնարավոր սակավաջրության պայմաններում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի ոռոգելի հողատարածքներում ոռոգման ջրի հնարավորինս արդյունավետ և խնայողաբար օգտագործումն ապահովող միջոցառումների մասին զեկույցը:

Ամփոփելով մարզխորհրդի նիստը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրեց մարզի քաղաքաշինության և հողաշինության բնագավառներում առկա խնդիրները և ոլորտային պատասխանատուներին առաջարկեց լինել առավել հետևողական։

Նշվեց, որ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ ներկայացվող քաղաքաշինական փաթեթները հաճախ ՀՀ օրենսդրության, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջները չապահովելու և համայնքների գլխավոր հատակագծերով ամրագրված դրույթներին հակասելու պատճառով վերադարձվում են լրամշակման կամ արժանանում են բացասական եզրակացության:

Ներկայացվող փաթեթներում ներառված նյութերում բացակայում են տարածքի տեղադիրքի, հարակից հողօգտագործումների նպատակային և գործառնական նշանակության, դրանցում առկա շենքերի ու շինությունների վերաբերյալ տեղեկատվությունն ու առաջարկվող հողամասի կառուցապատման սխեմաները, առկա շինությունների նկատմամբ հակահրդեհային, սանիտարական նորմերի պահանջների և կառուցապատմանը ներկայացվող համապատասխան սահմանափակումները։ Ճարտարապետահատակագծային առաջադրանքները չեն պարունակում օբյեկտի նախագծային փաստաթղթերի մշակմանը ներկայացվող պարտադիր պայմաններ:

Միաժամանակ տեղեկացվեց, որ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմը առաջիկայում կկազմակերպի համայնքապետարանների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների և մասնագետների հետ հանդիպումներ, որոնց ընթացքում կքննարկվեն​ ՀՀ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով քաղաքաշինական փաստաթղթերին ներկայացվող պահանջները:

Անդրադարձ կատարվեց նաև միջպետական և հանրապետական ճանապարհների օտարման գոտիներում կառուցապատման համար միասնական մոտեցում մշակելու և երկիր մուտք գործող ճանապարահատվածների արտաքին տեսքը​ ապահովելու համար, որի վերաբերյալ մարզպետի կողմից Կառավարությանը ներկայացվել է առաջարկություն։

Մարզպետը ներկայացրեց նաև խաղողի մթերմանը, արտահանման խնդիրներին և այլն:

Նշվեց, որ խաղողի մթերման հարցը նույնպես գտնվում է ​ ուշադրության կենտրոնում և ամենօրյա քննարկումների արդյունքում փորձում են հասկանալ, թե ինչ պլանավորւոմներ ունեն և ինչ կարելի է փոփոխել՝ առկա խնդիրները լուծելու համար:

Մարզի խորհրդի նիստն ավարտվեց օրակարգային հարցերի, հայտարարությունների ամփոփմամբ և ընթացիկ հարցերի քննարկմամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 16:15:53